Ալեքսանդր Արաքսմանյան. 20-րդ դարի ամենաբեղմնավոր հայ թատերագիրը

03 Հունիսի 2024, 21:43

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունիսի 3-ը հայ անվանի դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ Ալեքսանդր Արաքսմանյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Ի դեպ, Արաքսմանյանը նրա գրական կեղծանունն է, որ հորինել է հենց ինքը: Գրական անունը կազմված է գրողի հայրանվան և ազգանվան առաջին վանկերից, դրա համար էլ Ալեքսանդր Մանուկյանին բոլորը ճանաչում են որպես Արաքսմանյան։

1943 թվականին Ալեքսանդր Արաքսմանյանը տեղափոխվել է Երևան, որտեղ սկսվել է նրա կարիերան՝ որպես սցենարիստ, դրամատուրգ և նույնիսկ լրագրող։ Գրելն ու ստեղծագործելը Ալեքսանդր Արաքսմանյանի կոչումն էր։

Նա աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, «ՀայՖիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում: 1968-1973 թթ. եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը։ ԽՄԿԿ անդամ է դարձել 1944 թվականից։
Ալեքսանդր Արաքսմանյանը 20 գիրք է հրատարակել, ինչը վկայում է նրա բեղուն գրչի մասին: Նրա գրքերը թարգմանվել են նաև այլ լեզուներով: Սակայն Արաքսմանյանի բեղմնավորության առհավատչյան նրա դրամատիկական երկերն են, որոնց շնորհիվ նա համարվում է ամենաբեղմնավոր հայ թատերագիրը։

Դրամատուրգը կյանքից հեռացել է 1982 թվականի մարտի 12-ին։