Գոռ Չիլինգարյանն ու Էրիկ Երանոսյանը Սանկտ Պետերբուրգում կանցկացնեն խառը մենամարտերի վարպետության դաս

05 Հունիսի 2024, 15:35

Սպորտ

Այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա խառը մենամարտերի անվճար վարպետության դաս: Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի պաշտոնական տելեգրամյան ալիքը:

Վարպետության դասը կանցկացնեն ММА-ի պրոֆեսիոնալ մարտիկ (4:0), սամբոյի սպորտի վարպետ Գոռ Չիլինգարյանը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի կրկնակի չեմպիոն, գրապլինգի Ռուսաստանի չեմպիոն, բրազիլական ջիու-ջիցուի սպորտի վարպետ Էրիկ Երանոսյանը: