Հայազգի ուռուցքաբան Արթուր Խաչատրյանն իրականացրել է ենթաստամոքսային գեղձի բարձր ճշգրտության վիրահատություն

06 Հունիսի 2024, 17:50

Հայեր

Ալթայի ուռուցքաբանները իրականացրել են ենթաստամոքսային գեղձի բարձր ճշգրտության վիրահատություն։ Բժիշկները հեռացրել են Բուրլայինի շրջանի բնակչուհու ենթաստամոքսային գեղձի փոքրիկ գոյացությունը՝ պահպանելով օրգանի ֆունկցիան։

Վիրաբուժական բրիգադը ղեկավարել է ռենտգենավիրաբուժական ախտորոշման, բուժման և որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Արթուր Խաչատրյանը:

Նշվում է նաև, որ վերջերս Արթուր Խաչատրյանը փրկել է նաև 86-ամյա սրտային հիվանդի կյանքը։