Տիգրան Միրզոյանը՝ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ

07 Հունիսի 2024, 08:50

Սպորտ

ՌԴ սպորտի նախարարության հրամանով նովգորոդցի Տիգրան Միրզոյանին շնորհվել է ունիվերսալ մարտերում սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Այս մասին հաղորդում է «Новгородские ведомости»-ն:

Կոչումը շնորհվել է 2023 թվականի աշխարհի առաջնության արդյունքներով, որն անցկացվել է նոյեմբերի սկզբին Նովոսիբիրսկում։ Այն ժամանակ Տիգրանը 85 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը։