«Զորաց քարեր. 7500-ամյա հայկական Սթոունհենջի անհավանական պատմությունը». Аmznewspaper-ի հոդվածը Քարահունջի մասին

07 Հունիսի 2024, 13:55

Հայեր

Аmznewspaper-ը մեծ նյութ է նվիրել Քարահունջ (Զորաց քարեր) հայկական մեգալիթյան համալիրին։

«Հայաստանը լի է հնագիտական անակնկալներով։ Սա մի երկիր է, որտեղ խորհրդավոր պատմություններ են հայտնվում յուրաքանչյուր անկյունում, և նրանց մեծ մասը դեռ սպասում է իր բացահայտմանը: Սակայն նախապատմական Հայաստանի մեծագույն գաղտնիքներից մեկը կապված է Զորաց քարերի հետ («հզոր քարեր», «քարե զորք» «ռազմիկների քարեր»)», — գրում են հոդվածի հեղինակները։

Հրապարակման մեջ մանրամասն ներկայացվում է Հայաստանի այս տեսարժան վայրի պատմությունը։ Հեղինակները նշում են, որ Զորաց քարերը մինչ օրս մնում են երկնքի դիտման իդեալական վայր։

Զորաց քարերը գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզում, ծովի մակերևույթից 1770 մ բարձրության վրա գտնվող լեռնային սարահարթի վրա, Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Համալիրը բաղկացած է բազմաթիվ մեծ կանգուն քարերից, որոնց մի մասն իր վերին մասում ունի կլոր անցքեր։ Այն 2009 թվականից համարվում է Պատմամշակութային արգելոց: