Ազատ ոճային ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել Բուդապեշտի միջազգային մրցաշարում
07 Հունիսի 2024, 12:10
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 3 մեդալ` 2 ոսկի, 1 արծաթ:
Մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը եզրափակչում գերազանցել է Ղրղըզստանի ներկայացուցիչ Թաիրբեկ Ժումաշբեկուլուին։
70 կգ քաշային կարգի եզրափակչում մրցել են Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրիասյանը: Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Արման Անդրիասյանին հաջողվել է առավելության հասնել: Թևանյանը նվաճել է արծաթե մեդալ: