Աննա Մելիքյանի ֆիլմն առաջադրվել է «Նիկա» կինոմրցանակի

09 Հունիսի 2024, 22:17

Մշակույթ

Կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ազգային մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 1-ին Մոսկվայում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մրցանակաբաշխության կազմկոմիտեից։

Մրցանակը չի շնորհվել 2022 և 2023 թվականներին։ Առաջիկա արարողության ժամանակ նախատեսվում է նշել մրցանակակիրներին բաց թողած միանգամից երկու տարվա ընթացքում:

Մրցանակաբաշխության կայքում հրապարակվել է 2022-2023 թվականների հավակնորդների ցուցակը։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել է վեց ֆիլմ, որոնց թվում է ռեժիսոր Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները»: Ֆիլմի գլխավոր հերոսուհի Աննա Միխալկովան կստանա մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: