Արգենտինիայի Ռիո Գալեգոս քաղաքի Արմենիա փողոցն արդեն ունի իր անվանացանկի նշանները

08 Հունիսի 2023, 08:07

Կարծիք

Իր անվանումը ստանալուց գրեթե 10 տարի անց Սանտա Կրուս նահանգի Ռիո Գալեգոս քաղաքի Արմենիա փողոցն արդեն ունի իր նոմենկլատուրային նշանները, ինչի մասին հայտնել է Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչ Ալեխանդրո Ավակյանը։ Նա շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին այս քայլի համար։

«Ի սկզբանե փողոցը բավականին հանդարտ էր, բայց քաղաքի արագ աճի պատճառով այն այժմ շատ բանուկ փողոց է, և ցուցանակն օգնում է, որ Հայաստան անունը լինի»,- նշել է Ավագյանը։

Ռիո Գալեգոսն ունի աշխարհում միակ հրապարակը, որը կոչվում է «Plaza Centenario del Genocidio contra el Pueblo Armenia», և որը 2015 թվականին քաղաքի Խորհրդակցական խորհրդում տեղի հայ համայնքի կողմից առաջ քաշված նախագծով կառուցվել է և բացվել 2021 թվականին՝ կորոնավիրուսի համաճարակից հետո։

Ավագյանը նշել է, որ վերջին օրերին ինքը հայ ժողովրդի պատմության վերաբերյալ մի շարք ելույթներ է ունենում տեղի դպրոցներում և Պատագոնիայի համալսարանի Պատմության ֆակուլտետի ուսանողների համար։