Քարդիֆում և Լոնդոնում կայացել են Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդեսներ
12 Հունիսի 2024, 08:41
«Քլինգեն երգչախումբը և մշակութային ասոցիացիան (KCCA)՝ Միացյալ Թագավորությունում Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Սուրբ Գերման եկեղեցում առաջին անգամ ներկայացրել է լայնածավալ համերգ-ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: Միջոցառման հեղինակն ու ղեկավարն է եղել KCCA-ի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահը։
Նշվում է, որ երաժիշտները և հանդիսատեսների մի խումբ Լոնդոնից այցելել են Ուելսի Քարդիֆ քաղաքի Խաղաղության տաճարի այգի, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Քարդիֆում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողի մոտ: