Հայկական բանկերից հերքում են ռուսական իրավաբանական անձանց տեխնիկա չվաճառելու մասին լուրը

07 Հունիսի 2023, 18:00

Կարծիք

Հայկական բանկերը արգելափակում են Ռուսաստանից Հայաստան ներմուծված էլեկտրոնային տեխնիկայի (սերվերներ, չիպերի, պրոցեսորներ) վաճառքի իրավաբանական անձանց հետ գործարքները: Ռուսական «Կոմերսանտը» գրել է, որ հայկական, ղազախական և հոնկոնգյան բանկերը իրավաբանական անձանց արտահանման գործարքները չեն կատարում:

Թերթը գրել է, որ դա պայմանավորված է ԱՄՆ պատժամիջոցների տասներրորդ փաթեթով, որն արգելում է բանկերին համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ: Սահմանափակումները գործում են նաև ծառայությունների տրամադրման ժամանակ:

«Ռուսական ընկերությունները փորձում են ներմուծել էլեկտրոնիկա այլ ապրանքային ծածկագրերով, ինչպես նաև փնտրում են վճարման այլընտրանքային եղանակներ:

Բարեկամ երկրների կողմից արտահանման վերահսկողության խստացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնությունում նման ապրանքների պակասի վեց ամսով, մտավախություն ունեն փորձագետները»,- գրում է Կոմերսանտը:

AlphaNews-ը ինֆորմացիան փորձեց ճշտել հայկական մի քանի բանկերից: «Արդշինբանկ», «Կոնվերս բանկ» և «Ամերիա բանկեր»-երի աշխատակիցները մեզ ասացին, որ այդպիսի արգելիքի մասին իրենք տեղեկություն չունեն:

Հիմա եթերում