Սամբիստ Արթուր Մանուկյանն առաջին մեդալն է բերել Հայաստանի համար BRICS-ի խաղերում
15 Հունիսի 2024, 16:20
Հայ սամբիստ Արթուր Մանուկյանը (64 կգ) Հայաստանի համար առաջին մեդալն է նվաճել BRICS-ի խաղերում:
Առաջին խաղում Մանուկյանը 5։0 հաշվով հաղթել է ղրղզներին, ապա կիսաեզրափակչում պարտվել ուզբեկ Սարդոր Օլիմջոնովին։
Բրոնզի համար պայքարում Մանուկյանը հաղթել է մոնղոլ Մուխբատ Գանկույագին (3:0):
Նշենք, որ 2024 թ հունիսի 12-23-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվում են BRICS միության անդամ երկրների մարզական 5-րդ խաղերը, որին այս անգամ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում է նաև Հայաստանը։