«Հավատքը և լեզուն՝ հայապահպանության երկու հիմնասյուները» խորագրով դասախոսություն՝ Պյատիգորսկում

17 Հունիսի 2024, 16:34

Կրթություն

Պյատիգորսկի հայ համայնքում տեղի է ունեցել «Հավատքը և լեզուն՝ հայապահպանության երկու հիմնասյուները» թեմայով դասախոսություն։ Այս մասին հայտնում է համայնքի տելեգրամյան ալիքը։

Դասախոսությամբ հանդես է եկել Լիանա Հակոբյանը։ Նա ընդգծել է լեզվի և հավատքի կարևորությունը հայկական ընդհանուր ինքնության ամրապնդման գործում:
Բանախոսը կարևորել է նաև հայոց լեզվի և կրոնական արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, որոնք հայ ժողովրդի անբաժանելի մասն են կազմում: