Վլադիմիր Պուտինը Կարեն Չալյանին նշանակել է Հասարակածային Գվինեայում ՌԴ դեսպան

18 Հունիսի 2024, 19:15

Հայեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Կարեն Չալյանը նշանակվել է Հասարակածային Գվինեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան: Երկրորդ հրամանագրով երկրի ղեկավարը Չալյանին ազատել է Ռուանդայում ՌԴ դեսպանի պարտականություններից։

Չալյանը 1977 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ-ին կից Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը։ Տիրապետում է անգլերենին և սերբերենին:

1993-1996 թթ.եղել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական, 1996-2010 թթ-ին՝ Բելգրադում ՄԱԿ-ի խաղաղապահ ներկայացուցչության, Բոսնիա և Հերցեգովինայում ՄԱԿ-ի առաքելության, Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմի գործերով առաքելության աշխատակազմի աշխատակից, Լիբերիայում ՄԱԿ-ի առաքելության շտաբի պետ:

2010 — 2017թթ. եղել է Դարֆուրում (Սուդան) Աֆրիկյան միություն-ՄԱԿ Խառը գործողության շտաբի պետ: 2014 թվականին ժամանակավորապես կատարել է Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի տեղակալի պարտականությունները։ 2018-2024 թթ. եղել է Ռուանդայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան:

2024 թվականի հունիսի 14-ից՝ Հասարակածային Գվինեայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան։