Ստեփան Ղամբարյան․ Հայաստանում քիմիական հետազոտությունների նախաձեռնողն ու հիմնադիրը

23 Հունիսի 2024, 23:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունիսի 23-ը քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Ստեփան Ղամբարյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1879թ. հունիսի 23-ին Թիֆլիսում:

1898 թվականին Ղամբարյանն ավարտել է Ռիգայի արական գիմնազիան։ 1899-1906 թթ. սովորել է Լայպցիգի, Հայդելբերգի և Մյունխենի համալսարաններում՝ մասնագիտանալով օրգանական քիմիայում: Գիտնականն աշխատել է որպես ասիստենտ Ստրասբուրգի համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Բեռլինի գյուղատնտեսական բարձրագույն դպրոց՝ Օրգանական քիմիայի ամբիոնի ասիստենտի պաշտոնում։

Մոտ 40 տարի ուսումնասիրել է օքսիդացման գործընթացում պերօքսիդների գործողության մեխանիզմները։ Ստեփան Պողոսովիչն առաջարկեց զբաղվել ամինների առկայության դեպքում օրգանական պերօքսիդների տրոհման հարցով։ Այս հետազոտական ուղղությունը հետագայում դարձավ Օրգանական քիմիայի ամենակարևոր ուղղություններից մեկը:

Այնուհետև Ստեփան Ղամբարյանին հրավիրել են Երևանի պետական համալսարան: Բացվել է ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնը և Օրգանական քիմիայի լաբորատորիան, որը ղեկավարել է երկար տարիներ: Կազմակերպել է նաև բժշկական, գյուղատնտեսական, պոլիտեխնիկական և անասնաբուծական ինստիտուտների Օրգանական քիմիայի ամբիոնները: Նա իրավամբ համարվում է Հայաստանում քիմիական հետազոտությունների նախաձեռնողն ու հիմնադիրը։

Ղամբարյանը վախճանվել է 1948թ. մարտի 7-ին Մոսկվայում: Թաղված է Երևանում: Գիտնականի բրոնզե կիսանդրին տեղադրվել է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում: