Ուրուգվայում բացված լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների լուսանկարներ

28 Հունիսի 2024, 09:40

Մշակույթ

Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Մոնտեվիդեոյի Կառասկո միջազգային օդանավակայանում բացվել է «Հույս՝ օջախից հեռու» լուսանկարչական ցուցահանդեսը, որի շրջանակներում ցուցադրվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների լուսանկարներ: Այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։

Ընդգծելով, որ աշխարհը դժվարին ժամանակներ է ապրում, իսկ ապաստան տրամադրելու համակարգը վտանգված է՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հարավամերիկյան գրասենյակի ղեկավար Կարմեն Սախրը նշել է, որ աշխարհում կան 120 մլն. տեղահանվածներ և յուրաքանչյուր րոպե նրանց թիվն ավելանում է:

Բացման ելույթներից հետո միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել և դիտել ցուցադրված լուսանկարները: