Ռուսաստանցիներն այս տարվա առաջին կիսամյակում ամենից հաճախ Հայաստան են այցելել

29 Հունիսի 2024, 10:03

Տնտեսություն և Բիզնես

ժամանակահատվածում ռուսաստանցիներն ամենից հաճախ մեկնել են Մոսկվա (ներքին ուղղություններով) և Երևան (արտասահմանյան ուղղություններով), գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ վկայակոչելով OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության վերլուծաբաններին։

«Տարվա առաջին կիսամյակի ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը։ Հայաստանի մայրաքաղաք մեկնելու համար ձեռք է բերվել ավիատոմսերի 8,8%-ը, միևնույն ժամանակ այս ուղղության նկատմամբ պահանջարկը մեկ տարվա ընթացքում նվազել է 1,3 տոկոսային կետով»,- նշում են ծառայության վերլուծաբանները։

Ռուսաստանցիները նվազեցրել են Ստամբուլի ուղղությամբ ճանապարհորդությունները (-2,9%), սակայն թուրքական քաղաքը երկրորդ տեղում է պահանջված քաղաքների մեջ (7,6%)։ Հայտնի ուղղությունների եռյակը եզրափակում է Բաքուն՝ 5,9%-ով։

Պահանջված ուղղությունների ցանկում ներառվել են նաև Մինսկը, Դուբայը, Թբիլիսին, Տաշքենդը, Բիշքեկը, Օշը և Դուշանբեն։

Հիմա եթերում