ՌԴ-ում առաջարկում են տեսանկարահանել քննություններ հանձնող միգրանտներին

29 Հունիսի 2024, 14:12

Կրթություն

ՌԴ Կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսոբրնադզոր) առաջարկել է տեսանկարահանել միգրանտների կողմից քննությունների հանձնման ընթացակարգը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Անզոր Մուզաևը։

Օտարերկրացիները, որոնք ցանկանում են Ռուսաստանում կացության թույլտվություն, աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր բնակություն ստանալ, պետք է քննություններ հանձնեն ռուսաց լեզվից՝ որպես օտար լեզու, Ռուսաստանի պատմություն և ռուսական օրենսդրության հիմունքներ:

ԵԱՏՄ երկրների քաղաքացիները, որոնց մեջ, բացի Ռուսաստանից, մտնում են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը, ազատված են նման թեստավորում անցնելու անհրաժեշտությունից: