Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կարող է հաղթել Մարին Լը Պենի կուսակցությունը

30 Հունիսի 2024, 18:34

Քաղաքականություն

Ֆրանսիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնցում կարող է հաղթել «Ազգային միավորում» աջակողմյան Մարին Լը Պենը:

Ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, եթե առաջինում կուսակցություններից որևէ մեկը չստանա ձայների մեծամասնությունը։ Հաշվի առնելով, որ հարցումներում ֆավորիտ էր Լը Պենի կուսակցությունը, որին, ըստ հարցումների՝ կողմ էր ձայների 36%-ը, ապա երկրորդ փուլն, ամենայն հավանականությամբ, անխուսափելի է: Այս քաղաքական ուժն առաջին փուլում կարող է վերցնել 250-280 մանդատ (մեծամասնության համար անհրաժեշտ է 289)։

Հարցումների համաձայն՝ երկրորդ տեղում «Նոր Ժողովրդական ճակատ» ձախ դաշինքն է, որը կարող է ստանալ ձայների 27 տոկոսը (150-170 տեղ): «Միասին» նախագահական դաշինքը նախընտրում է ընտրողների 20%-ը՝ 90-ից 110 տեղ, չնայած նախկինում Մակրոնի կուսակցություններն ունեին 245 մանդատ: Ձայների ևս 10%-ի վրա կարող են հույս դնել պահպանողական «Հանրապետականները» (35-45 տեղ խորհրդարանում):19:21

Հիմա եթերում