Դավիթ Մանուկյանը՝ «Թաց շապիկներ» կատակերգության գլխավոր դերում
02 Հուլիսի 2024, 00:45
«Premier»-ը հայտնել է ռուսական նոր՝ «Թաց շապիկներ» կատակերգության թողարկման ամսաթիվը։ Նախկին մերկապարուհու մասին կատակերգական սերիալը, որ բացում է իր սեփական ավտոլվացման կետը, կցուցադրվի առցանց կինոթատրոններում հուլիսի 4-ին:
Գլխավոր դերակատարներից է Դավիթ Մանուկյանը։
Սցենարի հեղինակը Արսեն Հարությունյանն է, նկարիչը՝ Էլիզա Քալաչյանը, պրոդյուսերները՝ Անդրեասյան եղբայրները։