Սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն ու նվաստացնելուն․ Բագրատ Սրբազան
01 Հուլիսի 2024, 20:56
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն ու աջակիցները հավաք են արել։ Բագրատ Սրբազանը ընթացող գործընթացները որակել է որպես հայրենահանձման գործընթաց․
«Այս ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք աղաղակում էինք, նշում էինք, որ այս հակաօրինական, հակասահմանադրական, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական, միջազգային սկզբունքների խախտումով սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն ու նվաստացնելուն, հիմա բացահայտվում է։
Եվ այս խնդիրը սկսվել է Սյունիքից, Շուռնուխից։
Այն ինչ ասում են, սուտ է։ Սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետև ամեն քայլը հարկադրանք է ու պարտադրանք»,- ասել է Բագրատ Սրբազանը։