Հայաստանի թիմը կմասնակցի TNT-ի «Խաղեր առանց սահմանների» նախագծին
03 Հուլիսի 2024, 14:05
ТНТ-ում նկարահանվում է համաշխարհային մասշտաբի նոր շոու, որը կոչվում է «Խաղեր առանց սահմանների»: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր Թինա Կանդելակին:
Վիթխարի նախագծում, նրա խոսքով, «ռուս մարզիկները կհամախմբվեն Հայաստանի, Ամերիկայի, Թուրքիայի, Իրանի, Կուբայի, Հնդկաստանի թիմերի հետ»:
«Ռուսական հեռուստատեսությամբ դուք երբեք նման բան չեք տեսել։ Այս շոուին ավելի շատ դրայվ կավելացնեն հաղորդավարներ Լյայսան Ուտյաշևան, Տամբի Մասաևը և Ռոման Նագուչևը», — գրել է Կանդելակին՝ կիսվելով նախապատրաստական կադրերով։