Հայկական հարցերն ակնհայտորեն չեն գերիշխում Ֆրանսիայի քաղաքական օրակարգում. Սերգեյ Ֆյոդորով

09 Հուլիսի 2024, 00:52

Քաղաքականություն

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Ֆրանսիայի հարցերով փորձագետ Սերգեյ Ֆյոդորովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Փորձագետի կարծիքով՝ ընտրություններից հետո Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ ակնկալելն իմաստ չունի։

«Ֆրանսիական ընտրությունների և հայկական հարցերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների միջև կապ փնտրելը, մեղմ ասած, անհիմն է։ Այս հարցերն ակնհայտորեն չեն գերիշխում Ֆրանսիայի քաղաքական օրակարգում։ Իսկ արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխություններ սպասել պետք չէ, քանի որ արտաքին քաղաքականության, պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերը հիմնականում նախագահի իրավասությունն են։

Նա այստեղ մեծ լիազորություններ ունի, թեև, իհարկե, խորհրդարանը նույնպես կարևոր դեր է խաղում բյուջեի ընդունման, ֆինանսավորման, ռազմական ծրագրերի, դիվանագիտության և այլնի առումով»,- ասել է Ֆյոդորովը։

Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքներից ելնելով որևէ հիմնարար կամ էական փոփոխություն չպետք է սպասել, հատկապես, որ ընդհանրապես պարզ չէ, թե ինչպիսի իշխանություն է լինելու և ով է այնտես իշխելու։ Դրանք կլինեն տարբեր տարբերակներ՝ ընդհուպ մինչեւ տեխնիկական կառավարություն, որը կգլխավորի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կամ ինչ-որ հայտնի գիտնական, որը կապված չէ այս կամ այն կուսակցական կազմավորման հետ»,- եզրափակել է Ֆյոդորովը։