ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի ՆԱՏՕ-ի գործընկերների հետ միջոցառմանը, ինչպես նաև Կազմակերպության 75-ամյակին նվիրված այլ միջոցառումներին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նա հավելել է, որ նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։