Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա. ԱԳՆ խոսնակ
09 Հուլիսի 2024, 18:40
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա»,- ասաց Բադալյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրավիրվել են Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։