ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հեռանկարները

10 Հուլիսի 2024, 12:11

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 10-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ գնահատելի է Հայաստանում գործակալության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, որի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:

Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում քննարկել են դրա իրականացման հեռանկարները: