Հայաստանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում

09 Հունիսի 2023, 16:30

Սպորտ

Հայաստանի պատանի բռնցամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարում, որին մասնակցել են նաեւ Ղազախստանի, Ղրղզստանի,  Ուզբեկստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի բռնցքամարտիկները։

46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը դարձել է արծաթե մեդալակիր, 63կգ քաշային Արտյոմ Ստեփանյանն ու գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանը մրցաշարին ներկայացված է եղել 5 բռնցքամարտիկով։