Փոլ Բաղդադլյան. Սիրային երգերի սիրված հեղինակը
10 Հուլիսի 2024, 22:34
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հուլիսի 10-ին ամերիկացի հայտնի երգիչ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Փոլ Բաղդադլյանի ծննդյան օրն է։ Նա հայտնի է նաև պարզապես Փոլ անունով։
Ծնվել է 1953 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Փոլն իր կարիերան սկսել է Բեյրութում կատարելով ժամանակակից հայկական երաժշտություն։ Դեռևս 70-ականների սկզբին Բաղդադլյանը ծանոթացել է Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) ստեղծագործությանը և ոգեշնչվելով նրա երգեցողությունից՝ սկսեց սիրային երգեր հորինել:
1977 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ձայնագրել է իր առաջին ալբոմը:
Նա մեծ համբավ է ձեռք բերել հայկական սփյուռքում և նույնիսկ ստացել է «Սիրո երգերի արքա» մականունը։ Նա կատարել է այնպիսի երգեր, ինչպիսիք են «Մոր սերը», «Անձրև է գալիս», «Երդվում եմ քեզ», «Սև աչեր», «Միայն քեզ եմ սիրում» և այլն:
Բաղդադլյանի համերգները միշտ մարդաշատ են եղել, իսկ կանայք պարզապես սիրահարված էին նրա ստեղծագործությանը՝ անգիր իմանալով Փոլի բոլոր երգերը։
Փոլ Բաղդադլյանը մահացել է 2011 թվականին 57 տարեկան հասակում քաղցկեղից։ Թաղված է Գլենդելում։