Արտյոմ Հարությունյանի և Շակուր Սթիվենսոնի մենամարտը դարձել է ESPN-ի ամենաշատ դիտված իրադարձությունը
11 Հուլիսի 2024, 18:13
Արտյոմ Հարությունյանի և Շակուր Սթիվենսոնի մենամարտը դարձել է 2024 թվականին ամերիկյան ESPN հեռուստաալիքի ամենաշատ դիտված բռնցքամարտը։ Այս մասին հաղորդում է լրագրող Քիթ Իդեկը։
Բռնցքամարտի միջին դիտումը ESPN-ով կազմել է 1,18 միլիոն դիտող, իսկ առավելագույնը՝ 1,254 միլիոն։ Այս թվերը չեն ներառում ESPN+ հոսքային մեդիա ծառայության լսարանը:
Սթիվենսոնն ու Հարությունյանը ռինգում հանդիպել են հուլիսի 7-ին Նյուարքում (ԱՄՆ)։ Միավորներով հաղթել է Շակուր Սթիվենսոնը: