Ռուսական Արմավիրի ճեմարանի տնօրեն Արմենուհի Աբելյանը համառուսաստանյան մրցույթի եզրափակչում է

11 Հուլիսի 2024, 14:32

Կրթություն

ՌԴ Արմավիր քաղաքի Վ.Վ.Ռասոխինի անվան թիվ 11 ճեմարանի տնօրեն Արմենուհի Աբելյանը «Ռուսաստանի տարվա տնօրեն» համառուսաստանյան մրցույթի եզրափակիչ փուլ:

Արմենուհի Մարտինովնան ավելի քան 40 տարի աշխատում է կրթական համակարգում։ Մասնագիտական գործունեության մեջ ակնառու հաջողությունների համար ուսուցչուհուն շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հանրակրթության պատվավոր աշխատողի կոչում։

«Ռուսաստանի տարվա տնօրեն» համառուսաստանյան մասնագիտական մրցույթն անցկացվում է ՌԴ կրթության նախարարության կողմից արդեն չորրորդ անգամ: Մրցույթի եզրափակիչ փուլում, որը կանցկացվի այս աշնանը Կալուգայում, Ռուսաստանի լավագույն դպրոցների տնօրենները հետևյալ թեստերի մասին պիտի խոսեն՝ «Շարժման հետագիծ», «ՀԱՄԱՐ ԵՎ ԴԵՄ», «Վարպետության դաս», «Բրիֆինգ» և « Բլից մրցաշար»:

Նշենք, որ Ռուսաստանի 750 դպրոցների տնօրեններից մրցույթի եզրափակիչ փուլ են անցել Ռուսաստանի 21 հաստատություններից լավագույն 30 մասնակից: