Բագրատ Սրբազանը կոչ է արել հրաժարվել անձնական հավակնություններից հայրենիքի համար պայքարում
11 Հուլիսի 2024, 15:28
Բագրատ Սրբազանը Երևանում դիվանագետների, հասարակական գործիչների, քաղաքագետների, վերլուծաբանների և գիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան- քննարկման ժամանակ կոչ է արել հրաժարվել հայրենիքի համար պայքարում անձնական նկրտումներից։
«Խնդրում եմ, որ բոլորի միտքը լինի այն, թե քննարկումների միջոցով ինչ ենք կառուցելու, թե՛ տեսական, թե՛ գործնական իմաստով։ Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների։ Սա մեղք է կյանքում, երբ ունենք հավակնություններ ամենաճշմարիտը լինելու, մանավանդ աշխարհաքաղաքական վերլուծությունների առումով, ինչից մենք լայն իմաստով ունենք սահմանափակ տեղեկություններ»,- ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը: