Հայկական թիմերը հաղթանակով են մեկնարկում Կոնֆերենցիաների լիգայի նոր մրցաշրջանում
11 Հուլիսի 2024, 23:42
Այսօր Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի շրջանակում իրենց հանդիպումներն անցկացրեցին «Նոան» և «Ուրարտուն»։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» այսօր Էստոնիայում մրցեց «Կալևի» հետ: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 11-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Տրիստան Տևալին։ 28-րդ րոպեին երևանյան ակումբի կազմում իր նորամուտի խաղում աչքի ընկավ Էդգար Մովսեսյանը՝ հավասարեցնելով հաշիվը։ Երկրորդ խաղակեսում Մովսեսյանը նաև դուբ ձևակերպեց՝ աչքի ընկնելով 77-րդ րոպեին։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ Գունկոյի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։