Ժան Դանիել․ Խարիզմատիկ դերասանը
13 Հուլիսի 2024, 23:38
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ժան Դանիելը ծնվել է 1962 թվականի հուլիսի 13-ին Թբիլիսիում։ Դանիելի ծնողները խուլ էին, սակայն, պարզվել է, որ նա բացարձակապես առողջ է։
Ժանն ամբողջ կյանքում տարված է եղել արվեստով։
Ապագա դերասանը վաղ տարիքից զբաղվել է պարով և սովորել Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանում, սակայն որոշ ժամանակ անց Ժանը թողել է այդ ասպարեզն՝ ընդունվելով թատերական ուսումնարան։ Այնուհետև նա որոշել է տեղափոխվել Ռուսաստանի մշակութային քաղաք՝ Սանկտ Պետերբուրգ։
Ժանը դասավանդել է նաև Ռուսաստանի թատերական արվեստի ինսիտուտում։
Նա ամենամեծ համբավը ձեռք է բերել՝ նկարահանվելով ռեժիսոր Կիրա Մուրատովայի ֆիլմերում։ Ռեժիսորը Դանիելին նկատել է գովազդային հոլովակում, որտեղ նա մարմնավորում էր Դոն Կորլեոնին, և դերասանին հրավիրել է նկարահանվելու իր ֆիլմերում։
Ժան Դանիելն ուժեղ վոկալային տվյալնր ունի, որը նա ցուցադրում է ֆիլմերում և հատկապես թատերական բեմադրություններում։
Հետաքրքիր փաստ. Էստոնիայի ԽՍՀ կառավարության խնդրանքով Ժան Դանիելը Տալլին քաղաքում հիմնել է խուլերի համար նախատեսված թատրոն: