Կայացել է «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի լսումների առաջին փուլը
15 Հուլիսի 2024, 09:18
Հուլիսի 12-ին Ախալքալաքի «Արմաթ» կենտրոնում կայացել է «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին նախընտրական փուլը։ Ժյուրիի անդմաները լսել են Ախալքալաքի, Ախալցիխեի և Ասպինձայի շրջաններից եկած մոտ 70 մասնակիցներին։ Ընդհանուր նախագծին մասնակցության հայտ է ներկայացրել 150 մասնակից։ Այս մասին գրում է jnews.ge-ն։
Նախագծի ժյուրիի անդմաներն են՝ նախագահը Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսնադր Թամազովն է, հայտնի ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, «Երգ երգոց»-ի երաժշտական խմբի ղեկավար Կարեն Անանյանը, դասական երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը և երգիչ Արմեն Մկոյանը։
Հաղթող մասնակիցները կստանան մրցանակներ և դրամական պարգև։