Արկադի Գրիգորյան․ «Երալաշ»-ի համահիմնադիրը 

14 Հուլիսի 2024, 23:51

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ռուսական «Երալաշ» մանկական հումորային կինոամսագրի գլխավոր տնօրեն, համապրոդյուսեր Արկադի Գրիգորյանը ծնվել է 1968թ. հուլիսի 14-ին: 

Գրիգորյանը հաջողությամբ ավարտել է Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։  

Կարիերան սկսել է հեռուստակենտրոնում որպես ադմինիստրատոր։  1992-1994 թթ-ին եղել է արտադրության գովազդի տնօրեն։ Նա նաև «Տեսաֆիլմ» ստեղծագործական ասոցիացիայում աշխատելու փորձ ունի։ 

«Երալաշ»-ում  առաջին սյուժեն, որի պրոդյուսերն է Արկադի Գրիգորյանը, ռեժիսոր Ա.Շչեգլովի  «Վամպիր Վասյա»-ն է։ 

Արկադի Գրիգորյանը մանկական հրաշալի նախագծի հեղինակներից է, որը երկար տարիներ բացառիկ ու սիրված էր միլիոնավոր հեռուստադիտողների կողմից։