«ԱՐԵՎԱԽԱՉ» փառատոն-մրցույթը՝ Սոչիում
15 Հուլիսի 2024, 17:55
Սոչիում տեղի է ունեցել «ԱՐԵՎԱԽԱՉ» հայկական ժողովրդական ստեղծագործության 6-րդ միջազգային փառատոն-մրցույթը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի տելեգրամյան ալիքը:
«ԱՐԵՎԱԽԱՉ»-ը հայ ազգային ինքնության հնագույն խորհրդանիշն է, որը խորհրդանշում է լույսը, երջանկությունը, ներդաշնակությունը, հաջողությունն ու բարեկեցությունը:
Փառատոնին մասնակցում էին հայկական վոկալ, գործիքային, պարային համույթների կոլեկտիվներ, ինչպես նաև ինչպես նաև մենակատարներ Կրասնոդարի մարզից և հարևան երկրներից։
Նշվում է, որ «ԱՐԵՎԱԽԱՉ» փառատոնի անցկացումը նպաստում է Ռուսաստանի տարբեր շրջանների և արտասահմանյան երկրների սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը և հանդիսանում է մատաղ սերնդի հոգևոր, բարոյական, գեղագիտական և գեղարվեստական դաստիարակության բաղադրիչ: