«Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ֆիլմի որոշ հատվածներ կնկարահանվեն Սևանա լճում
16 Հուլիսի 2024, 11:02
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր և կինոպրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն էկրանավորելու է Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ստեղծագործությունը: Ֆիլմի օպերատորը Կիրիլ Զոտկինն է («Օնեգին»):
Ֆիլմը նկարահանվելու է 3 փուլով: Այժմ Բայկալում կառուցվում են դեկորացիաներ՝ տակառով տեսարանները նկարահանելու համար։ Ֆիլմի որոշ հատվածներ նկարահանվելու են Սևանա լճում և Կասպից ծովում։
Ֆիլմի բյուջեն կազմում է 700 միլիոն ռուբլի։