Աշխարհի օդանավակայանները հայտնել են ուշացումների մասին՝ կապված Microsoft-ի գլոբալ խափանումների հետ
19 Հուլիսի 2024, 14:55
ԱՊՀ երկրներից դեպի Եվրոպա չվերթերի ուշացումներ են գրանցվել Հայաստանում և Մոլդովայում։ Միևնույն ժամանակ, Հայաստանում օդանավակայանի և հեռահաղորդակցության օպերատորների աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն նկատվել։
ՏՏ-ում գլոբալ տեխնիկական խնդիրների պատճառով ամբողջ աշխարհում խափանվել է ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքը:
ԱՄՆ-ում դադարեցրել են աշխատանքը խոշորագույն ավիաընկերությունները, որոնց թվում են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը: Նրանք տեղեկացրել են կապի հետ կապված խնդիրների մասին:
Ավստրալիայում, Ուկրաինայում խնդիրներ կան բջջային օպերատորների, բանկերի և ավիաընկերությունների հետ:
Խափանման պատճառը անվտանգության համար պատասխանատու Crowdstrike ընկերության ծրագրային ապահովման թարմացման մեջ առկա ծրագրային սխալն է։ Այն Windows-ի աշխատանքում խնդիր է առաջացնում: