Լեոնիդ Ենգիբարովի հուշարձանը՝ Ծաղկաձորում
21 Հուլիսի 2024, 21:35
«Հովանոցի նման տան հետ հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևը և ավելին…»
«Ծաղրածուն՝ աշունը սրտում» իր կարճ կյանքի ընթացքում հասցրել է անփոխարինելի հետք թողնել մարդկանց սրտերում։ Լեոնիդ Ենգիբարովի (1935 — 1972թթ.) ստեղծագործական ուղին ապշեցնում էր իր սրընթացությամբ։ Արենայում երեք տարի անց նա կստանա Տարվա լավագույն համարի մեդալը: 1963-ին լույս է տեսել «Ճանապարհ դեպի ասպարեզ» գեղարվեստական ֆիլմը, որը հատուկ մտահղացվել է Ենգիբարովի համար, իսկ հինգ տարի ելույթներից հետո նա Պրահայում անցկացվող ծաղրածուների միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
«Ծաղրածուն լցնում է կրկեսային դադարները, նրա գործն է անտեսանելի դարձնել թվերի միջև եղած բացերը»,-մի առիթով ասել է Ենգիբարովը:
2012 թվականի օգոստոսի 13-ին Ծաղկաձորում կայացած մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակներում բացվեց Լեոնիդ Ենգիբարովի՝ ծաղրածուի, միմի, գրողի, «տխուր ծաղրածու» կրկեսային նոր ամպլուայի ստեղծողի հուշարձանը:
Հուշարձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է ։
📍 Ծաղկաձոր, «Ծաղկունյաց» հրապարակ