Հայկական Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջները միջամտություն չեն Հայաստանի գործերին. Ալիև

21 Հուլիսի 2024, 13:45

Քաղաքականություն

Հայկական Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջները միջամտություն չեն Հայաստանի գործերին։ Այս մասին Շուշիում կայացած մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանի Սահմանադրության մեջ հղումներ կան Անկախության հռչակագրի մասին, որն ակնհայտորեն տարածքային վտանգ է ներկայացնում Ադրբեջանին, քանի որ այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու մասին: Այսինքն, քանի դեռ այդ կետը գոյություն ունի, խաղաղության համաձայնագիր կնքել անհնար է։ Սահմանադրությունը վեր է ցանկացած այլ փաստաթղթից, ներառյալ միջազգային պայմանագիրը: Այդ պատճառով մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ մի օր նրանք կմտափոխվեն, և մենք նորից ստիպված կլինենք անել այն, ինչ արեցինք 2023 թվականի սեպտեմբերին», — հայտարարել Է Ալիևը։

Հիմա եթերում