ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին

22 Հուլիսի 2024, 13:43

Քաղաքականություն

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին և բոլոր անձանց, ում անունը հաստաված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։

«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ։

Այցը տեղի է ունեցել հուլիսին։