Մ-18 ԵԱ․ Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնարկել է հաղթանակով

24 Հուլիսի 2024, 00:30

Սպորտ

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարում։

Սևակ Քեթենջյանի գլխավորած թիմը մեկնարկում մրցել է Մոլդովայի թիմի հետ և հացթել 88:72 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ 20 միավոր: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: