Էդգար Փիլոյանը՝ «Բոտևի» խաղացող
25 Հուլիսի 2024, 15:20
Հայաստանի երիտասարդական հավաքականի 20-ամյա հենակետային կիսապաշտպան Էդգար Փիլոյանը Չարենցավանի «Վանից» տեղափոխվեց բուլղարական «Բոտև» (Պլովդիվ), հաղորդում է ակումբի կայքը։
Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր, հաղորդում է Transfermarkt-ը, որը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։
Էդգար Փիլոյանը հանդես է եկել նաև ռուսական «Վիստայում» եւ «Կրասնոդար-2»-ում։