Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի պատճառով պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին

27 Հուլիսի 2024, 21:30

Սպորտ | Քաղաքականություն

Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժամանակ արած հայտարարության համար բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ): Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական կողմին զայրացրել են հաղորդավարի՝ նավարկող թիմերի շքերթի ժամանակ ասած խոսքերը։

«Եվ, իհարկե, մեր հայ ընկերները․․․Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ»,- ասել է հաղորդավարը, երբ կադրերում հայտնվել են հայ մարզիկները։

Հիմա եթերում