Ախալքալաքում ավարտվել է «Ջավախք» ամենամյա 12-րդ ամառային ճամբարը

31 Հուլիսի 2024, 13:25

Մշակույթ

Ախալքալաքում ավարտվել է «Ջավախք» ամենամյա 12-րդ ամառային ճամբարը։ Հուլիսի 27-ին տեղի է ունեցել հրաժեշտի միջոցառում՝ հայրենասիրական երգով, պարով և շնորհակալական խոսքով։ Այս մասին գրում է Jnews.ge-ն։

Ճամբարը բացվել է հուլիսի 22-ին: Քաղաքից և Ախալքալաքի գյուղերից շուրջ 160 երեխաներ այս օրերին հաճախել են ճամբար և ինտենսիվ երգ ու պար սովորել։

Ճամբարի ուսումնական մասը ներառել է հայոց պատմության, մշակույթի, հայ դասական, բայց արդի գրականության թեմաներ:

chambar_3
chambar_2
chambar_4