Գաել Բալյանը ճանաչվել է «Միսս Լիբանան-2024»-ի 2-րդ «Վիցե միսս»
30 Հուլիսի 2024, 18:15
Բեյրութում կայացել է «Միսս Լիբանան-2024» գեղեցկության մրցույթը, որի շրջանակում 2-րդ «Վիցե միսս» է ճանաչվել 25-ամյա Գաել Բալյանը։ Այս մասին գրում է arabnews.com-ը:
Նշվում է, որ Բալյանը մասնագիտությամբ շուկայագետ է:
«Միսս Լիբանան» մրցույթն այս տարի ևս բեմում անդրադարձել է մի շարք արդիական սոցիալական խնդիրների: Մրցույթի մասնակիցները պատասխանել են կանանց տեղի և դիրքի հզորացման, Փարիզի Օլիմպիական խաղերի և սպորտի կարևորության, պատերազմի սպառնալիքների և մարդասիրական գործողությունների, ինչպես նաև այսօրվա երիտասարդության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ հարցերին: