Նիդեռլանդները կոչ է արել Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից

29 Հուլիսի 2024, 14:45

Քաղաքականություն

Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթած ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը «X» սոցիալական ցանցում ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Իսրայել «մտնելու» պատրաստակամության մասին խոսքերին, ասել է, որ Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Իսլամաֆաշիստ Էրդողանը սպառնում է ներխուժել Իսրայել: Այս տղան լրիվ խելագար է։ Թուրքիան պետք է հեռացնել ՆԱՏՕ-ից»,- գրել է Վիլդերսը` մեկնաբանելով թուրք առաջնորդի խոսքերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր՝ թուրքերը կարող են մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել են Ղարաբաղ և Լիբիա:

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն էլ պատասխանել էր՝ ասելով, որ Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա, բայց պետք է հիշի Հուսեյնի ճակատագիրը։