Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շատ ակտիվ ջանքեր են գործադրում. Սերգեյ Կոպիրկին
09 Մայիսի 2023, 12:14
Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի համոզմամբ՝ ռուսական կողմն ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացում առաջընթաց գրանցվի։
«Այսպիսով՝ մենք հանդես ենք գալիս և աշխատում ենք կողմերի հետ՝ կարգավորման բոլոր ձևաչափերում աշխատանքը խթանելու նպատակով՝ նկատի ունենալով և՛ տնտեսական, և՛ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խումբը, և՛ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ առաջընթացը»,- ասել է դեսպանը: