Աննա Հարությունյանը՝ «Analog Astronaut Training Center»-ի մասնակից
01 Օգոստոսի 2024, 16:07
Լեհաստանում ավարտվել է լուսնային անալոգային «Analog Astronaut Training Center» ծրագիրը, որը տևել է 7 օր։
Պատմության մեջ առաջին անգամ դրան մասնակցել է նաև հայ տիեզերագնաց։
Աննա Հարությունյանն այն անձնակազմի ինժեներն էր, որի խնդիրն էր արհեստական ինտելեկտը ինտեգրել անալոգային առաքելությանը, ինչը կօգնի բարելավել անալոգային առաքելության արդյունավետությունը, անվտանգությունը և արդյունքները: