Հայտնի դաշնակահար Լիլիթ Գրիգորյանը ելույթ կունենա Չինաստանում
06 Օգոստոսի 2024, 09:10
Դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանն իր առաջին շրջագայությունն է սկսել Չինաստանում: Նա մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել տարբեր քաղաքներում և ևս երեք համերգով հանդես կգա օգոստոսի 9-ին, 10-ին և 11-ին։
Լիլիթ Գրիգորյանը դաշնամուր նվագել սկսել է 7 տարեկանից։ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում նրա ուսուցչուհին եղել է Արկուհի Հարությունյանը։ Այնուհետև ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Գրիգորյանի դասախոսը Սերգեյ Սարաջյանն էր։ 18 տարեկանում մեկնել է Գերմանիա՝ Ռոստոկի Երաժշտության և թատրոնի համալսարանում ուսումը շարունակելու։
Այնուհետև ուսումը շարունակել է Բելգիայում։ Լիլիթ Գրիգորյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ելույթ է ունեցել աշխարհի հայտնի բեմերում։