«Հպարտությամբ ներկայացնելու եմ Հայաստանը». Էլինա Ավանեսյան
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հպարտությամբ է ներկայացնելու Հայաստանը թենիսի առաջիկա մրցաշարում:
«Ինձ համար մեծ պատիվ է տեղեկացնել, որ ես ստացել եմ Հայաստանի քաղաքացիություն և երկուշաբթի օրը Cincinnati Open մրցաշարում հպարտությամբ ներկայացնելու եմ Հայաստանը։ Այս ճամփորդությունն անհավանական էր, և ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կորտում ցուցադրել իմ լավագույն որակները և հանդես գալ իմ նախնիների հայրենիքի համար: Շնորհակալություն բոլորին ձեր շարունակական աջակցության համար»,- գրել է 21-ամյա մարզուհին։